Շաբաթվա ամփոփում [դիզայնի ջոկատ]

Այս շաբաթ մենք դիտեցինք միստոր սկրուչի մուլթ

Ուսումնական ամառ 2023 {Իմ կարդացած գիրքը}

  1. Ուսուոցման ի՞նչ ձև ես ընտրել՝ հեռավար ընտանեկան, հեռավար, առկա կամ ֆիզիկական միջավայրում։

Առկա կամ ֆիզիկական։

  1. Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։

36

  1. Ո՞րն է ամենահետաքրքիր նախագիծը, աշխատանքը որ կատարել ես մայրենի լեզվից՝ հղումով դիր։

Ուսումնական ամառ 2023 {Իմ կարդացած գիրքը}

  1. Քանի առաջադրանք ես կատարել «Գործնական քերականություն» ձեռնարկից։ Թվիր առաջին ուսումնական շրջանում ի՞նչ ես սովորել, չմոռանաս բլոգիդ «Գործնական քերականություն» բաժնի հղումը։
  1. Ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։ Կա՞ առաջադրանք, որ ամենաշատն է տպավորվել։

Ես կատարել եմ ոչ բոլոր ֆլեշմոբները բայց բոլորն ել լավն եին։

  1. Մայրենիի դասընթացի տարբեր գործունեություններից՝ ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում․․․․, ամենից շատ ո՞րն է քեզ համար օգտակար ու հետաքրքիր եղել, ինչո՞ւ։

Ես սիրում եմ ընթերցել, որովհետև ընթերցանությունը ինձ օգնում է տարբեր նոր բառեր սովորել և հետաքրքիր է։

  1. Գրիր այս ուսումնական շրջանում կարդացածդ գրքերի մասին։ Նշիր հեղինակին, վերագիրը, մի քանի նախադասությամբ էլ գրիր գրքի մասին։

Ռոալդ Դալի Վհուկները և Չարլին և շոկոլադե գործարանը:

Գրքերը շատ հետաքրքիր էիր,նաև գրքերը արկածային էր և ծիծաղելի։

  1. Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

Տանը ինձ չեն ոգնւմ:

  1. Մայրենիի դասընթացի աշխատանքներից ո՞րն ես ավելի սիրով, ինքնուրույն ու հեշտությամբ կատարում, ո՞ր աշխատանքները կատարելիս ես դժվարանում կամ քեզ համար հետաքրքիր չեն:

Ինձ համար հեշտ է կատարել ընթերցանություն, բանաստեղծություներ սովորել։

Չունեմ դժվարություններ չունեմ:

  1. Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:

Մոմն ու փաթիլը

Աշնանային ես չունեմ

Հայրրենագիտության արաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի ես սովորեցի Գրիգոր լւսավորիչի մասին Մեսրոպ մաշտոցի կյանքի մասին Կոմիտասի մասին և մեր Հայրենիքի պատմուտյան մասին:

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Հայասյանի պատմության հետքերով

Պատմություն և առասպել

Գյումրի

Կոմիտաս

Իմ ընտանեկան նկարի մասին

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում:

2. Ւ՞նչ է դարը:

Մեզանից հարյուրավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար բառը:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ 21երրերդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ. 1, 301թ. 4, 2019թ. 21, 405թ. 5, 451թ.5, 1031թ.11, 1890թ.19, 1900թ.20, 678թ.7, 980թ.10, 760թ.8, 540թ 6 .

 

Պատմություն և առասպել

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։
Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների զգալի մասը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

«Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի
մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում
է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։ Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ»։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է` իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հինժամանակները հասկանալու համար։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ առասպելներ գիտեք, ո՞վ է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները։

Առասպել Ոդիսևսի մասին(Հունական)։ Հայկի և բելի առասպել։ Մեզ հասցրել է հնագույն առասպելները ժողովուրդը և Մովսես Խորենացին։

  1. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով։

Մեր ժողովուրդի աառաջացման կազմավորման պատմությունը։

  1. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելիմասին։

Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել։

  1. Ո՞րն է ձեր ամենասիրելի
    • Հայկի և բելի առասպել է– առասպելը,
      Հայկն է– առասպելական հերոսը։

Հայասյանի պատմության հետքերով

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։
  1. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։

Գտնվում է Հանրապետության հրապարակում։

Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։

Սնցնում ենք Ռաֆու փողոցով։

  1. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։

Հաղթանակի կամուրջ, Երևանի լիձ, Քաղաքապետարան, Արարատի գինու և կոնյակի գործարան, Սուրբ Սարգիս եկեղեցի, հրազդանկ կիրճ, անգլյական այգի, 2008ամյակի այգի։

  1. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։

Հայաստանի Հանրապետության կառավարության տուն,Հյուրանոց «Արմենիա», Մշակույթի տուն. Արական,Վարչական շենք։

  1. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։

Ես ակնկալիքներ ունեմ, որ կիմանամ և կտեսնեմ տարբեր իրերի և առարկաների մասին։

Տեղեկություններ ՀՀ պատմության թանգարանի մասին։

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը և Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել և նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մեացի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի և հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ և Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։

Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն 301 թվականին։

  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։

Տրդատն բանտարկում է Գրիգոր Լուսավորիչին քրիստոնեություն քարոզելու, Անահիտ աստվածուհուն զոհ չմատուցելու և իր հորը սպանողի որդին լինելու համար։

  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։

Գրիգորը բանտարկվում է Խոր Վիրապում։

  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում նանտարկությունից։

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը:

  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։

Քրիտոնեությունն ընդունվում է որպես պետական կրոն Գրիգոր Լուսավորիչի և Հռիփսիմյաց կույսերի շնորհիվ։

 

Հայրենագիտություն

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։

Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.

«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

Առաջադրանք

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։

  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։

Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

В. Бианки «Музыкальная канарейка»

Была у моей бабушки канарейка. Бабушка её очень берегла, потому что канарейка была тоненькая, нежная – вся жёлтенькая и пела чудесно. Эта канарейка очень любила музыку, только самую хорошую. Бабушка ей всегда самые лучшие свои пластинки давала слушать.
Вот как-то бабушка ушла из дому, а я позвал к себе ребят.
На улице шёл дождь, нам было скучно, и мы решили устроить свой оркестр.
Я взял расчёску и тонкую бумажку, сделал себе губную гармошку. А ребята – один себе стакан поставил, – ложечкой стучать, другой пустое ведро взял вместо барабана. И начали мы играть известную песенку: „Мы едем, едем, едем в далёкие края!”
И совсем уже начала музыка у нас получаться, – вдруг вошла бабушка. Она улыбнулась нам, потом посмотрела на клетку и вдруг закричала: – Ах, что вы наделали! Вы мою канарейку убили!
А мы к её клетке даже близко не подходили.
Смотрим – правда, канарейка лежит на песке, глаза закрыты и ножки кверху.
Бабушка сразу всех ребят выгнала и давай свою канарейку сердечными каплями поить.
Канарейка ожила.
Бабушка немножко успокоилась и говорит:
– Глупые какие! Разве можно при ней такой шум устраивать! Ведь у неё
очень нежный слух. Это очень музыкальная птица, и она потеряла сознание от вашей ужасной музыки.

Обсуждение рассказа

  1. Кто жил у бабушки? У бабушки жила птичка. 2. Какая это была птичка? Птичка была канареикой. 3. Кто пришёл к мальчику в гости? 4. К мальчику пришли его друзя. Что решили сделать ребята? Ребята решили устроить свой оркестр. 5. На чём они играли? Они играли на расчёске и на бумажке, стакане, ложечкой стучали по пустому ведру- вместо барабана. 6. Что закричала бабушка, когда вернулась домой? И кагда у мальчиков совсем уже начало получаться музыка, – вдруг вошла бабушка. Она улыбнулась им, потом посмотрела на клетку и вдруг закричала: – Ах, что вы наделали! Вы мою канарейку убили!

Восстановите правильную последовательность пунктов плана. Перескажите текст по плану.

  1. Бабушкина канарейка. 2. Ребята устроили свой оркестр. 3. Канарейка потеряла сознание. 4. Канарейка спасена.

Продолжите предложения по заданному началу.

  1. Бабушка очень берегла канарейку, потому что канарейка была тоненькая. 2. Канарейка очень любила музыку, только самую хорошую. 3. Как-то бабушка ушла из дому, а я позвал к себе ребят. 4. Нам было скучно, и мы решили устроить свой оркестр. 5. И совсем уже начала музыка у нас получаться, когда вдруг вошла бабушка. 6. Бабушка сразу всех ребят выгнала и давай свою канарейку сердечными каплями поить. 7. Канарейка потеряла сознание от ужасной музыки.

Замените существительные во множественном числе словом они вставьте где нужно, окончания.

  1. Ребята начали играть известную песенку. 2. Бабушка думала, что они убили своей музыкой её канарейку. 3. Осенью проснулись листья на дереве и начали спорить. 4. Осенью деревья сбросили листву. 5. Если бы не родник, они умерли бы от жажды. 6. Они доверху наполняли свои фляги родниковой водой. 7. Они рассказывали о волшебном источнике.

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին

Մխիթար սեբաստացին եղել է վանական, գրող և թարգմանիչ։ Ծնվել է փետրվարի 7ին 1676թ-ին։ 1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ 1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

  • Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազ րույց ընտանիքի անդամների հետ/

Ես սեբաստացի եմ, որովհետև մեզ առաջին իսկ հայացքից շատ դուր եկավ կրթահամալիրի հյուսիսային դպրոցը։ Եվ մինչև այսօր ես ինձ միայն իմ սիրելի դպրոցում եմ լավ զգում։

Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Ես կրթահամալիրում սիրում եմ արվեստանոցը։ Որովհետև ես այնտեղ կարելի է զբաղվել տարբեր հետաքրքիր և ստեղծագործական աշխատանքներով՝ նկարչություն, քանդակագործություն, կավագործություն, երաժշտություն․․․

  • Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մեր ընտանիքի համար սիրելի ու գրկաբաց մի ոջախ է։ Հատկապես սիրելի է Հյուսիսային դպրացի պարտեզը, որ նաև կոչվում է Գեղարվեստի դպրոց։ Այնտեղ դռները միշտ բաց են, մարդիկ էլ սիռառատ ու ջերմ։

  • Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/

Ավագ դպրոցում դասատուների փոխարեն երեխաներն են դասարանից դասարան գնում, այնտեղ իրենք ինքնուրույն կարող են պատրաստել իրենց ուտելիքը։

  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:

Մեր ընտանիքում կա երկու սեբաստացի․ մեկը՝ ես՝ Գայանե Ավետիսյանս, մյուսը՝ իմ մեծ քուրիկը՝ Շողիկը։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում, իսկ քուրիկս՝ ավագ դպրոցում։ Ես սովորում եմ հինգերորդ դասարանում, իսկ քուրիկս՝ տասերկուերորդ: