Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Փետրվար-մայիս

Ես մասնակցել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում Շունն ու կատուն ներկայացման դիտմանը։ Իմ ընտրությամբ գործունեությունը կերպարվեստն է։ Ես աշխատեցի ընկեր Տաթևի հետ։ Ընկեր Կարինեին վիրահատեցին և նրան ժամանակավոր փոխարինեց ընկեր Ֆլորան։ Մենք շատ մարզվել ենք ու խաղեր խաղացել։ Ես իմացա շատ հետաքրքիր փաստեր մեղուների և տիեզերքի մասին։ Ես այս շրջանում հիվանդացել էի և մեկ շաբաթ բացակայել եմ։ Իմ ընկերուհին՝ Ադրիանան ոտքը կոտրել էր, բայց հիմա արդեն գալիս է։ Ես շատ գրքեր եմ կարդացել դպրոցում և հասել եմ էջ 112: Մենք ամեն ուրբաթ օր գիրք ենք կարդում դպրոցում։ Ես իմ բլոգը վարում եմ վարժ։ Իմ կարծիքով ես լավ եմ տիրապետում բլոգավարությանը։ Այս շրջանում ես ֆլեշմոբերին ակտիվ չեմ մասնակցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *